Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վարակաբանություն

ԵՊԲՀ. Բոտուլիզմ. Հայտնի հիվանդություն, անհայտ փաստեր

ԵՊԲՀ. Բոտուլիզմ. Հայտնի հիվանդություն, անհայտ փաստեր

Բոտուլիզմը ծանր սննդային տոքսիկոզ է, որն առաջանում է Clostridium botulinum-ի արտազատած տոքսին պարունակող սննդամթերքն օգտագործելիս:

Հիվանդությունն ընթանում է կենտ­րոնական, ինչպես նաև վեգետատիվ նյարդային համակարգերի ախտահարումով:

Clostridium botulinum-ը գրամդրական, սպոր առաջացնող, անաերոբ բակտերիա է: Ներկայումս տարբերում են Cl. botulinum-ի 7 տեսակներ՝ A, B, C, D, E, F, G, որոնց տոքսինների ազդեցությունը մարդկանց վրա տարբեր է:

Հարուցիչն արտաքին միջավայրում է` հողում՝ որպես սպորներ, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի և այլ մթերքի վրա: Նշված հարուցչի աճի և զարգաց­ման համար անհրաժեշտ են անաերոբ պայմաններ, որտեղ սպորները վերածվում են վեգետատիվ ձևերի, բազմանում և արտադրում են թույն` բոտուլաթույն:

Բոտուլաթույնը բնության մեջ ամենաուժեղ թույնն է, մարդու համար մահացու դեղաչափը հավասար է 5–50 նմգ 1կգ քաշին:

Բոտուլիզմի դեպքում փոխանցումը կատարվում է հիմ­նականում պահածոյացված սննդամթերքի միջոցով (ձուկ, միս, բանջարեղեն, կանաչեղեն), որտեղ բարենպաստ պայմաններ կան հարուցիչների, դրանց թույնի կուտակման համար:

Սննդային բոտուլիզմը լուրջ, պոտենցիալ մահացու հիվանդություն է, որը  համեմատաբար հազվադեպ է հանդիպում: Այն թունավորում է, որը սովորաբար զարգանում է բոտուլինային տոքսինների ընդունումից, որոնք առկա են սննդամթերքում, տնային պայմաններում պատրաստված պահածոներում:  Ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս ազդեցությունից հետո 12-ից 36 ժամվա ընթացքում: Հիվանդությունը կարող է մահացու լինել դեպքերի 5-10%-ում:

Սննդային բոտուլիզմի կանխարգելիչ գործողություններից ամենակարևորը տնային պահածոներն օգտագործելուց առաջ 15-20 րոպե պարտադիր պահածոյի պարունակությունը ջերմային մշակման ենթարկելն է, և հնարավորինս տնային պայմաններում պատրաստված պահածոներից խուսափելը:

Մանկական բոտուլիզմը հիմնականում հանդիպում է 6 ամսականից ցածր նորածինների մոտ: Այն ի հայտ է գալիս, երբ երեխան կլանում է Cl. botulinum-ի սպորները, վերջիններս գաղութայ­նաց­վում են աղիքներում, վերածվում վեգետատիվ ձևի և արտադրում են թույն: Այնուհետև թույնը համակարգորեն կլանվում է: Հաճախ մանկական բոտուլիզմը պայմանավորվում է մեղրի օգտա­գործմամբ:

Թոքային բոտուլիզմը փոխանցվում է աերոզոլացված բո­տու­լոտոքսինը շնչելով և հետո թոքերով համակարգորեն կլան­մամբ: Թույնի բոլոր տեսակները զենքի են վերածվել, և դրսևորել են պրիմատների շրջանում հիվանդություն առաջացնելու կարողու­թյուն:

Վերքային բոտուլիզմն առաջանում է, այն դեպքում, երբ սովորական վերքը ախտահարվում է Clostridium botulinum-ով: Նման դեպքեր գրանցվել են նաև ներերակային թմրամիջոցներ օգտագործողների շրջանում, հերոինի ենթամաշկային և միջմկանային ներարկումների ժամանակ:

«Հերացի» վերլուծականի փոխանցմամբ` որպես համաճարակաբանական յուրահատկություն՝ անհրա­­ժեշտ է նշել, որ բոտուլիզմի դեպքում հիվանդ մարդը առողջ մարդու նկատմամբ միանգամայն անվտանգ է:

Վերջին շրջանում արձանագրվում է բոտուլիզմի փոխանցման նոր մեթոդ: Մաքուր տոքսինի կողմնակի ազդեցությունները առաջացել են պացիենտների մոտ դրա բժշկական  կամ կոսմետիկ օգտագործման արդյունքում:

Առաջին անգամ բժշկական նպատակներով բոտոքս է կիրառել ամերիկացի ակնաբույժ Ալան Սքոթը։ Օրգանական թույնի օգնությամբ նա բուժում էր բլեֆարոսպազմով տառապող հիվանդներ։  Սքոթի օրինակին հաջորդել են բազմաթիվ այլ բժիշկներ։  Բացի դրական բժշկական ազդեցությունից, հայտնաբերվել է նաև բոտուլինատոքսինի կոսմետիկ ազդեցությունը, քանի որ ներարկումների շրջանում կնճիռներն ու ծալքերը հարթվում են։

Այսպիսով, բոտուլինային տոքսինը սկսեց օգտագործվել նաև էսթետիկ բժշկության բնագավառում:

Ըստ տվյալների 1989-2003թթ. բոտոքսի ներարկումները 28 մահվան պատճառ են դարձել: Տասնհինգ տարվա ընթացքում միլիոնավոր ներարկումների քանակության դեպքում 28 մահվան դեպքը բավականին աննշան ցուցանիշ է (0.01%-ից պակաս): Ավելին, շատ դեպքերում այն ներարկվել է բժշկական նպատակներով։ Կոսմետիկ նպատակներով բոտուլինոտոքսինն օգտագործվում է շատ ավելի փոքր չափաբաժիններով, որոնք հարյուր անգամ պակաս են մահացու չափաբաժնից:

Բժշկական նպատակներով այն օգտագործվում է տարբեր նյարդաբանական հիվանդությունների դեպքում, օրինակ` քրոնիկ միգրենի, մկանային սպազմի և գերակտիվ միզապարկի: Օգտագործվում է նաև Ֆրեյի համախտանիշի բուժման համար, երբ բուժման հիմնական մեթոդը բոտուլինային տոքսինի ներմաշկային ներարկումներն են։

Համաձայն վերջերս Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի հրապարակած հոդվածի՝ 2023թ. փետրվարի վերջից մինչև 2023թ. մարտի 30-ը Գերմանիայում (30), Ավստրիայում (1), Ֆրանսիայում (1), Շվեյցարիայում (2) և Թուրքիայում (53) գրանցվել է բոտուլիզմի 87 դեպք՝ կապված բոտուլինային նեյրոտոքսինի ներստամոքսային ներարկման հետ:

Տեղեկատվությունը ցույց է տալիս, որ բոլոր դեպքերում իրականացվել են բժշկական միջամտություններ, որոնք իրականացվել են բուժառուների քաշի նվազեցման նպատակով:

Դրանք անցկացվել են 2023թ. փետրվարի 3-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայում։ Հաղորդվում է, որ պացիենտները ստացել են ներստամոքսային բոտուլինային նեյրոտոքսինի  ներարկումներ՝ ճարպակալումից ազատվելու համար, երկու մասնավոր հիվանդանոցներում՝ Ստամբուլում և Իզմիրում: Գերմանիան հայտնել է, որ գերմանացի պացիենտների համար կիրառվող դեղաչափերը տատանվում են բոտուլինային նեյրոտոքսինի  1000-2500 միավորի միջև:

Ախտանիշները տատանվել են մեղմից մինչև ծանր, իսկ մի քանի պացիենտ նույնիսկ հոսպիտալացվել է: Հոսպիտալացվածներից մի քանիսը բուժում են ստացել ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում` բոտուլինային հակատոքսինով: Արձանագրված բոլոր դեպքերում օգտագործված սրվակների վրա բացակայել է արտադրման ամսաթիվը:

Բոտուլիզմի այս տեսակը կոչվում է յատրոգեն բոտուլիզմ, որը կարող է առաջանալ որպես կողմնակի ազդեցություն բոտուլինային նեյրոտոքսինի   կիրառումից հետո՝ բուժական կամ կոսմետիկ նկատառումներով:

Չնայած այն հազվադեպ է արձանագրվում, այն մարդիկ, ովքեր բոտուլինային նեյրոտոքսինի  ներարկումներ են ստանում կոսմետիկ կամ բուժման նպատակներով, կարող են բոտուլիզմով հիվանդանալ, եթե նրանց տրվի բոտուլինային նեյրոտոքսինի  չափազանց մեծ չափաբաժին:

Կոսմետիկ բուժումից հետո թունավոր երևույթները կարող են ներառել տեսողության պղտորում, կոպերի անկում, կլման ակտի դժվարություն և բերանի չորություն, երկտեսություն, մշուշված տեսողություն: Այս դեպքում անհապաղ պետք է դիմել բուժօգնության:

Խուսափեք ոչ մասնագիտական և ոչ մանրէազերծ ներարկումներից ու միջամտություններից: Եղեք տեղեկացված:

Սկզբնաղբյուր. Երևանի պետական բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հելմինթոզներ․ հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am
Հելմինթոզներ․ հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am

Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։

Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված հիվանդություններ են...

ԵՊԲՀ. Մենինգոկոկային վարակ. փոխանցման ուղիները, կանխարգելում
ԵՊԲՀ. Մենինգոկոկային վարակ. փոխանցման ուղիները, կանխարգելում

Մենինգոկոկային վարակն արդի առողջապահական կարևոր հիմնախնդիրներից է: Այն օդակաթիլային փոխանցման մեխանիզմով շնչառական վարակ է՝ 70% երիտասարդ բնակչության ընդգրկմամբ՝ երեխաներ և դեռահասներ...

Հելմինթոզներ․ հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am
Հելմինթոզներ․ հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am

Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։

Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված...

Ընթացիկ սեզոնային վարակներ. Նաիրա Ծատուրյան. armeniamedicalcenter.am
Ընթացիկ սեզոնային վարակներ. Նաիրա Ծատուրյան. armeniamedicalcenter.am

Վարակային հիվանդությունների տեսակետից ինչպիսի՞ն է իրավիճակը ներկայում։

Ուշադրության կենտրոնում կարմրուկն է, սակայն գրանցվել են նաև ջրծաղիկով և  քութեշով...

Հերպես (herpes simplex virus 1,2), igg հակամարմիններ. հետազոտության նկարագրությունը
Հերպես (herpes simplex virus 1,2),  igg հակամարմիններ. հետազոտության նկարագրությունը

1, 2 տիպ հերպեսի (Herpes simplex virus) IgG հակարմինների հետազոտությունն իրականացվում է արյան մեջ առաջին և երկրորդ տիպի հերպեսի վիրուսների նկատմամբ G իմունոգլոբուլինների (հակամարմինների) որոշման համար...

Աղմուկն ականջներում եվ կորոնավիրուսը. քիթ-կոկորդ-ականջաբան Գոհար Ղալեչյան. armeniamedicalcenter.am
Աղմուկն ականջներում եվ կորոնավիրուսը. քիթ-կոկորդ-ականջաբան Գոհար Ղալեչյան. armeniamedicalcenter.am

Աղմուկն ականջներում որքա՞ն հաճախ է հանդիպում


Աղմուկն ականջներում տարածված և մշտապես անհանգստացնող երևույթ է...

Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ
Հետքովիդային համախտանիշ. հարցազրույց թոքաբան Սիրանուշ Պողոսյանի հետ. armeniamedicalcenter.am
Հետքովիդային համախտանիշ. հարցազրույց թոքաբան Սիրանուշ Պողոսյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է հետքովիդային համախտանիշը:


Հետկոքիդային համախտանիշը քովիդ վարակի հետևանք է, երբ հիվանդացածների մոտ 3 ամիս և ավելի...

Բժշկի ընդունարանում
Հետքովիդային մազաթափություն. armeniamedicalcenter.am
Հետքովիդային մազաթափություն. armeniamedicalcenter.am

Վերջին շրջանում ավելացել է մարդկանց քանակը, որոնք գանգատվում են Քովիդ-19-ից  2-3 ամիս անց սկսված մազաթափությունից: Այս ախտանշանը ժամանակավոր բնույթ է կրում, եթե չկան ուղեկցող խնդիրներ...

Մազերի խնամք
Անտիբիոտիկների նկատմամբ մանրէների կայունության պատճառները. armeniamedicalcenter.am
Անտիբիոտիկների նկատմամբ մանրէների կայունության պատճառները. armeniamedicalcenter.am

Անտիբիոտիկների շնորհիվ բազում կյանքեր են փրկվել և փրկվում: Բայց ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ դրանք պետք է նշանակվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Որովհետև՝ ոչնչացնելով վտանգավոր բակտերիաներին...

Դեղամիջոցներ
Հղիությունը կորոնավիրուսային համավարակի ժամանակ. ի՞նչ անել. morevmankan.am
Հղիությունը կորոնավիրուսային համավարակի ժամանակ. ի՞նչ անել. morevmankan.am

Հղիության ընթացքում համավարակի փուլում կորոնավիրուսային վարակից խուսափելը հղի կնոջ առաջնահերթ խնդիրն է:

Մեր հորդորն է. եթե հղի եք, պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկեք` COVID-19-ով վարակվելուց...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ԿՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման հուշաթերթիկ. Հայկական բժշկական ասոցիացիայի գործադիր վարչության անդամ Արտեմ Գրիգորյան
ԿՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման հուշաթերթիկ. Հայկական բժշկական ասոցիացիայի  գործադիր վարչության անդամ Արտեմ Գրիգորյան

Ինչպե՞ս են մշակվում և փորձարկվում պատվաստանյութերը։


Ցանկացած պատվաստանյութ անցնում է բավականին երկար փորձաշրջան՝ խստագույն թեստավորում...

Բժշկի ընդունարանում
ՀՀ ԱՆ. COVID-19-ի դեմ պատվաստումների բացարձակ և ժամանակավոր բժշկական հակացուցումները
ՀՀ ԱՆ. COVID-19-ի դեմ պատվաստումների բացարձակ և ժամանակավոր բժշկական հակացուցումները

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումները նույնն են, ինչ բոլոր պատվաստումների դեպքում...

Պատվաստման վերաբերյալ հաճախ տրվող հարցերին պատասխանում է Դավիթ Մելիք-Նուբարյանը. Սալուտեմ ամսագիր №2
Պատվաստման վերաբերյալ հաճախ տրվող հարցերին պատասխանում է Դավիթ Մելիք-Նուբարյանը. Սալուտեմ ամսագիր №2

Ամեն օր աշխարհի տարբեր երկրներում հազարավոր մարդիկ պատվաստվում են Քովիդ-19-ի դեմ։ Այդուհանդերձ, պատվաստանյութերի հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ...

Հրատապ թեմա Հայաստանում Բժշկի ընդունարանում Սալուտեմ 2.2021
Կանդիդոզ. urolog.am
Կանդիդոզ. urolog.am

Կանդիդոզը միզասեռական օրգանների սնկային (candida) ախտահարումն է։ Որպես պայմանական ախտածին միկրոօրգանիզմ և մշտապես գտնվելով մաշկի և լորձաթաղանթի վրա, սնկերը կարող են երկար ժամանակ հիվանդություն չառաջացնել...

Վեներաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ